Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքում գրել է.
«Էսօրվա թեմայով մենակ մի բան ասեմ։
Մարդ պետք է այն լեզվով խոսա, որով տիրապետում ա առավելագույնս։
Առանց ամաչելու կամ որևէ մեկին հաճոյանալու։
Դրա համար ինձ համար, օրինակ, նորմալ էր երբ սկզբում Քոչարյանը ռուսերեն էր ելույթ ունենում։
Ու նորմալ կլիներ, եթե Նիկոլը հայերեն խոսար և Մեդվեդևի հետ, և ՄԱԿ-ում, և Ֆրանկոֆոնիայի ժամանակ։
Ու Փաշինյանի վրա այս հարցով կայֆ բռնելը չեմ ընդունում։
Օրվա մեջ հազար ուրիշ առիթ ա տալիս, բայց էս մեկը չէ։
Հ.Գ. Հա, մեկ էլ էն քծնողներին, որ ասում են լավ էլ ռուսերեն ա խոսում, չէ, էլի, լավ չի խոսում, բայց ձեր սապոնվելու պատճառով կարող ա մտածի, որ լավ ա խոսում ։ Նույնն էլ անգլերենի ու ֆրանսերենի պարագայում։
Մի արեք տենց բաներ, պարզապես մի արեք»: