«Մեծ աղմուկ՝ ոչնչից»
Advertisement 1000 x 90

«Մեծ աղմուկ՝ ոչնչից»

Ավետիք Իշխանյանը գրել է.

«ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ

Քիչ առաջ նայեցի սոց․ ցանցերում աղմուկ հանած ԵԱՏՄ վարչապետերի նիստի ընթացքում Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունը։ Չարակամները հրճվում են, Նիկոլի կողմնակիցները զայրանում։
Բայց․

1. Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը միանգամայն գրագետ էր։

2. Հետևաբար, չեմ կարծում, որ Մեդվեդևը փորձեց ծաղրել Փաշինյանին։

3. Ուստի, կարծում եմ, որ Մեդվեդևն ընդամենը կատակեց։ Թե՞ կարծում եք պաշտոնական հանդիպումներին ընդունված չի կատակելը։

4. Թերևս Փաշինյանը ճիշտ կաներ կամ ծիծաղեր կատակի վրա, կամ կատակին ժպտալով պատասխաներ, օրինակ հայերենով․ «անցնում ենք փաստաթղթերի ստորագրմանը»։
Ընդհանրացնելով ասեմ, որ երկու կողմն էլ, գիտակցաբար, թե ՝ոչ, վիրավորում են Հայաստանին։

Հ․Գ․ Արդյո՞ք հիմնական խնդիրը մեր մեջ չէ։ Ո՞վ է ստիպում, որ հարյուրավոր հայ ծնողներ խախտելով օրենքները, իրենց երեխաներին «խցկեն» ռուսական, ֆրանսիական, անգլիական դպրոցներ։ Ո՞վ է ստիպում, օրինակ, մեր մուտքի երկու երիտասարդ հայ մայրերին իրենց մանկահասակ երեխաների հետ ռուսերեն խոսել։ Վերջերս պատմեցին, թե ինչու է երիտասարդ մայրն ուզում երեխային «խցկել» ռուսական դպրոց․ «Որ պատկերացնում եմ երեխան մածիմածիկայի փոխարեն մաթեմատիկա պիտի ասի՝ վատանում եմ»»։



Նման նյութեր