«Տիեզերական խայտառակություն. Ռուսաստա՞նն է որոշում՝ ով մտնի Հայաստան». Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«Տիեզերական խայտառակություն. Ռուսաստա՞նն է որոշում՝ ով մտնի Հայաստան». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի քաղաքացուն Հայաստան չթողնելու մասին:

Վաղը մեծ միջոցառում կա (որը նաև ես եմ վարելու), որին քննարկելու ենք կոռուպցիայի դեմ պայքարը և դրա ինստիտուցիոնալ ռեֆորմի հեռանկարները:

Այդ միջոցառմանը շատ կարևոր դեր պետք է ունենար Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, ում ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» գիշերը չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երկար-բարակ միջամտություններից հետո պատգամավորին թողեցին մուտք գործել:

«Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է, որը, այդ թվում Մուստաֆա Նայեմի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերին կիրառել է պատժամիջոցներ (ֆորմալ, դրանք կոչվում են «պատասխան սահմանափակումներ»):

Այսինքն՝ Ռուսաստանն է որոշում, թե ով մտնի Հայաստան, իսկ ով՝ ոչ… Սա, բարեկամներ, տիեզերական խայտառակություն է:

Քանի դեռ Սահմանապահ ծառայությունը ԱԱԾ-ի ենթակայության տակ է, իսկ ԱԱԾ-ում Դերժինսկու նկարը «հարգված» է և Զվարթնոցում ապօրինաբար նստած են ռուսաստանյան սահմանապահները, մենք ունենալու ենք պետականության ու անկախության այսօրինակ խնդիրներ»:



Նման նյութեր