«Մենք գիտենք, թե ինչ նպատակով է այսօր փորձ արվում արհեստականորեն լարել իրավիճակը երկրում»
Advertisement 1000 x 90

«Մենք գիտենք, թե ինչ նպատակով է այսօր փորձ արվում արհեստականորեն լարել իրավիճակը երկրում»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մայիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր նկատեցի մի հետաքրքիր տենդենց, որը ուղղակի կապ ունի վերջին զարգացումների հետ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Խոսքը այսպես կոչված վերլուծություների «մասին է, որոնց մեջ հիշատակվում է «Բարգավաճ Հայաստանը» ։
Ակնհայտ է, որ այսօր որոշ քաղաքական ուժեր’ օգտագործելով իրենց պատկանող ԶԼՄ ները փորձում են դիվիդենտներ շահել միտումնավոր մեզ դրդելով դեպի բացահայտ առճակատման քաղաքական այլ ուժերի հետ, ակնկալելով թե մենք այդ պայքարում կթուլանանք և իրենք օգտվելով դրանից՝ վարկանիշային աճ կունենան։
Ուրեմն այսպես, մենք գիտենք թե ում «երկար ականջներն են» երևում սադրիչ լուրեր տարածող ԶԼՄ ների ետևում, մենք գիտենք թե ինչ նպատակով է այսօր փորձ արվում արհեստականորեն լարել իրավիճակը երկրում, մենք գիտենք թե ինչ ակնկալիքներ ունեն այդ սուտի «քաղտեխնոլոգները», ասաեմ ավելին…մենք գիտենք դրանց հաջորդ քայլերի մասին, ուստի ստիպված եմ կրկին ասել – Հանգիստ նստեք տեղներդ, ձեր բոլոր «խորամանկ» հնարքները վաղուց մեզ պարզ են դարձել և հավատացնում եմ, որ մենք թույլ չենք տա, որպեսզի որոշ քաղաքական ուժեր մեր հաշվին փորձեն «ձուկ որսալ պղտոր ջրում»։
Խելքներդ գլուխներդ հավաքեք)»:



Նման նյութեր