
Բելգիայում բնակվող հայազգի 16-ամյա Գրիգոր Սուքիասյանը ապրիլի 24-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ոստիկանությունը նրան որոնում է որպես անհետ կորած։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեց տղայի հորաքույրը՝ Արմինե Օհանյանը:
Նա ասաց, որ Բելգիայի ոստիկանությունը որոնողական աշխատանքները չի դադարեցնում, սակայն որևէ լուր առայժմ չկա: