Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երեխաների մայրը փոխում է հեռախոսահամարն ու թաքնվում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված երեխաների մայրը փոխում է հեռախոսահամարն ու թաքնվում. armeniasputnik.am

Գյումրու մանկատան բակում թողած երեխաների մայրը նրանց դեռ տուն չի տարել բնակարանային ու անձնական խնդիրների պատճառով: Նախարարը փորձում է օգնել նրան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպել է երկվորյակ եղբայրների մոր ու մորեղբոր հետ։ Կինը դեռ չի կարող երեխաներին վերցնել մանկատնից։ Այս մասին նախարարն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Պոլիէթիլենի մեջ փաթաթված երեխաներին անցած տարվա հոկտեմբերի 17-ին Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության բակում հայտնաբերել էր պահակը: Անհետաձգելի միջոցառումներից հետո քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցները երեխաներին անվտանգ տեղ էին տարել: Շուտով ոստիկանությանը հաջողվել էր գտնել երկվորյակների մորը: Նա Արարատի մարզից է, 18 տարեկան: Տղաներին անվանել են Վահան ու Վահե։

Նախարարը նշեց, որ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն` երեխաներին մանկատնից ընտանիք վերադարձնելու համար պետք է որոշակի պայմաններ ապահովել, այդ թվում՝ բնակարանային: Այս պահին երեխաների մայրը չի կարող այդ պայմաններն ապահովել: 18-ամյա կինը ոչ մի տեղ գրանցված չէ ու մշտական բնակության հասցե չունի։ Այդ պատճառով նա չի կարող նպաստ կամ որևէ այլ օգնություն ստանալ։

«Մենք պետք է սպասենք այնքան, որքան պետք է, որպեսզի ընտանիքն այդ երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ապահովի»,- ասաց Բաթոյանը։

Նա նաև նշեց, որ նախարարությունը համագործակցում է մարզպետարանի, միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ ու պատրաստ է օգնել երեխաների մորը վերանորոգում անել ու բարելավել կենցաղը։ Սակայն Բաթոյանի խոսքով՝ նախարարության հնարավորությունները սահմանափակ են։ Ավելի հստակ օգնություն կարող են տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինները։

Sputnik Արմենիայի ոչ պաշտոնական տվյալներով՝ Վահանի ու Վահեի մայրն անընդհատ փոխում է հեռախոսահամարն ու թաքնվում է սոցիալական ծառայություններից: Նա դասավորել է իր անձնական կյանքն ու ապրում է մի երիտասարդի հետ, որը չի ողջունում երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին կինը հրաժարվել էր երկվորյակներից: Ավելի ուշ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հանդիպել էր նրա հետ ու համոզել չլքել երեխաներին։

Նախարարությունը սոցիալական ծառայությունների հարցում կնոջն աջակցելու ճանապարհային քարտեզ էր մշակվել:

armeniasputnik.am