Պաշտոնյաները նեղվում են սոցցանցերում հայհոյանքներ շալակելուց. կլինի՞ պատասխանատվություն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պաշտոնյաները նեղվում են սոցցանցերում հայհոյանքներ շալակելուց. կլինի՞ պատասխանատվություն. armeniasputnik.am

ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ ԲՀԿ–ական պատգամավորին առաջարկեց ցանկության դեպքում օրենսդրական փաթեթ մշակել` վիրավորանքը քրեականացնելու համար։

Պաշտոնյաներն ու Ազգային ժողովի պատգամավորները, երբ ԱԺ–ից կամ այլ ամբիոնից ինչ-որ հայտարարություն են անում, ոչ թե մտածում են, թե ինչ քաղաքական գնահատական կտրվի դրան, այլ երեկոյան համացանցում ինչ հայհոյանքներ կշալակեն։ Ազգային ժողովում` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե դատախազությունն ի՞նչ քայլեր է անում այս ամենի կանխարգելման համար, քանի որ այս առումով Ոստիկանությունը կոնկրետ անգործություն է դրսևորում։

Ի պատասխան Դավթյանը նշեց, որ հայհոյանքը խուլիգանություն դիտարկելու օրինակ երբևէ չի եղել։ «Համացանցային հարձակումները տհաճ են ցանկացած մարդու և պաշտոնյայի համար։ Սա, իմ գնահատականով, անընդունելի երևույթ է։ Սակայն ես համաձայն չեմ, որ իրավապահ մարմիններն անգործություն են դրսևորում. ոչ, նրանք չեզոքություն են դրսևորում։ Հայհոյանքը խուլիգանություն դիտարկելու օրինակ երբևէ չեմ հանդիպել` այն դասական վիրավորանքի ձև է»,- ասաց նա։

Դիմելով Գևորգ Պետրոսյանին` դատախազն ասաց, որ եթե ուզում է, ապա կարող է օրենսդրական նախաձեռնություն մշակել ու վիրավորանքը քրեականացնել, որպեսզի իրավապահ մարմիններն էլ վիրավորանքի բոլոր դեպքերի հետևից գնան։

armeniasputnik.am



Նման նյութեր