«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թե բա «ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով»․․․ Էն, որ ԲՀԿ-ի վարած քաղաքականության մեջ շանտաժն ամենաառանցքային գործիքն ա, վաղուց ա հայտնի։ Ընդհանրապես, դա նախկին քաղաքական համակարգի, նրա արժեքային համակարգի կարևորագույն մասն ա։ Մենք դա տեսել ենք հետհեղափոխական պրոցեսներից հետո, ամեն քայլափոխի՝ սուպերմարկետների դեպքում, «Սպայկա»-ի դեպքում, շատ այլ դեպքերում։ Սովորաբար կոշտ հակադրության հանդիպելիս թուլանում են ու սկսում հաճույք ստանալ՝ հանուն հայրենիքի և վասն լյառն Մասիս։ Իսկ ինչ վերաբերվում ա բուն խնդրին, ապա մեզ, որպես պետություն, որպես նոր Հայաստան, իրոք, հարիր չի, որ երկրի Ազգային ժողովը կամ դրա մի մասը կախված լինի 1 անձի ցանկությունից, առավել ևս երբ էդ մեկը Գագիկ Ծառուկյանն ա։ Եթե բիզնեսի և պետական կառավարման համակարգի տարանջատման գինը նոր խորհրդարանական ընտրություններն են, ապա արժե՛ դրան գնալ և ձերբազատվել հին քաղաքական համակարգի բոլոր մնացուկներից (չնայած ցավում եմ, որ դրան չեն գնա ԲՀԿ-ում)։ Ավելացնեմ նաև, որ եթե ԲՀԿ-ն էդ աստիճանի ա հասել, ապա իսկի իրենք իրենց ասածին չեն հավատում, թե Ծառուկյանն անձնապես չի զբաղվում տնտեսական գործունեությամբ»։