Եղվարդ-Նոր Գեղի մայրուղում մայիսի 2-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Կամազ» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1962 թ.) և «Տոյոտա Կորոլլա» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն և ուղևոր Հ. Կ.-ն (ծնված՝ 1951 թ.) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ Հ. Կ.-ն մահացել է։ Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար: