«Իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանը մեծ թոշակ և առանձնատուն է վայելում». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանը մեծ թոշակ և առանձնատուն է վայելում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008-2018 թվականներին Հայաստանում բոլոր մեծ հանցագործությունները չէին կարող կատարվել առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի»։ Հայաստանում խաղաղ իշխանափոխությունից մեկ տարի անց նա պետությունից մեծ թոշակ և առանձնատուն է վայելում, շարունակում է կուսակցություն ղեկավարել, նրան ոչ մի մեղադրանք առաջադրված չէ։ Ավելին, Սերժ Սարգսյանը շարունակում է ղեկավարել շախմատի ֆեդերացիան։ Վերջինս հասարակական կազմակերպություն է, սակայն Հայաստանում այն ավելին է, քան սովորական ՀԿ։ Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում թողնելը խոհրդանշում է այն, որ շախմատիստ Սարգսյանը շարունակում է շախմատի ֆիգուրների նման շարժել քաղաքական դաշտի ֆիգուրները, և դա ներքաղաքական պայմանավորվածության արդյունք է»։



Նման նյութեր