ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին մայիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Քրեադատավարական օրենքով նախատեսված հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին: Քրեական դատավարության օրենքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ: Ղեկավարվել ենք այդ ընթացակարգով, հաղորդումն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ին հանձնարարվել է քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, և ստուգողական գործողություններ կկատարվեն, դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական»,- ասաց Դավթյանը: