
ՀՀ գլխավոր դատախազությունը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունի:
Այս մասին մայիսի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Արամ Հարությունյանին որևէ տեղ հայտնաբերելու տեղեկություններ դեռևս չկան, նաև պաշտոնապես տեղեկություն չկա հանրապետությունից նրա բացակայելու վերաբերյալ»,- ասաց Դավթյանը: