
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը չբավարարվեց:
Որոշումը հրապարակեց նիստը նախագահող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Դատարանը մերժեց պաշտպանական կողմի՝ Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։
Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու պահից 10-օրյա ժամկետում: