«Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը նույնը ոգևորությամբ այդ դիմումները կուղարկի ՀՔԾ, թե՞ ընթացք չի տա». Հայկ Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը նույնը ոգևորությամբ այդ դիմումները կուղարկի ՀՔԾ, թե՞ ընթացք չի տա». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց հիշում եք չէ, որ նախընտրական փուլում «Իմ քայլը» հենց ԲՀԿ-ին ու «Լուսավոր»-ին էր ընդդիմություն տեսնում, կարծես թե Ծառուկյանը նոր է սկսել բիզնեսով զբաղվել, իսկ Մարուքյանը նոր է սկսել Սերժի աճեցրած ընդդիմադիրը լինել։ Ու մի բան էլ։ Եթե Նիկոլը Ծառուկյանին սեփականատեր պատահականորեն է անվանել, ու մի դիմում էր ընդհամենը պակասում Ծառուկյանին գործարարությամբ զբաղվելու մեջ կասկածելու ու մեղադրելու համար (ինչը շատ տեղին է, միայն կողմ եմ), ապա մի դիմում էլ հեսա «Ազգային առաջընթաց»-ը կարող է ուղարկել գլխավոր դատախազին` Սերժին, Մուկուչյանին, Հովիկ Աբրահամյանին, Աղվան Հովսեփյանին, Թոխմախի Մհերին, Գագիկ Խաչատրյանին, Չոռնի Գագոյին ու մյուսների մասով ընտրակեղծիքների, կաշառակերության ու պաշտոնական դիրքը չարաշահելու մասով առերևույթ հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն բացելու համար։ Հետաքրքիր է՝ գլխավոր դատախազը նույնը ոգևորությամբ այդ դիմումները կուղարկի ՀՔԾ, թե՞ ընթացք չի տա։ Լրիվ լուրջ»։



Նման նյութեր