
Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որքան քիչ բան է ինձ այժմ հարկավոր ժպտալու և երջանիկ լինելու համար:
Միայն թե օնկոլոգս արտասանի` արյան արդյունքները շատ լավ են (այսօր հերթական ստուգմանն էի, փառք Աստծո, ամեն բան լավ է):
Իսկապես որ, ամենը ոչինչ է, եթե չկա առողջություն: Աչքի լույսի պես պահպանեք այն, քանի դեռ չեք կորցրել:
Հ.Գ. Ամեն ստուգման օրը սրտի թրթիռ է և սպասման խենթացնող հուզում»: