Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունը երկու ճակատով «պատերազմ» է վարում ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» դեմ։ Իշխանությունն առայժմ համակարգ չէ, նույնիսկ կայացած իշխող կուսակցություն չկա։ Ամբողջ իշխանությունը կառուցված է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա։ Ինչքան էլ բարձր լինի Փաշինյանի վարկանիշը՝ այս «կռիվները» իշխանության «քաշով» չեն, որովհետև Նիկոլի հիմնական «թշնամին» ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանության դիլենտանտիզմը»։







