
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում:
Տեղեկացնեմ, որ, օրինակ՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն՝ խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ 12 հազար լիտր կամ 50 տոկոսը: Տեղաշարժն էլ եղել է ըստ անհրաժեշտության, գործը չի տուժել»: