«Ես հրաժարվում եմ մասնակցել էդ խրախճանքին». Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Ես հրաժարվում եմ մասնակցել էդ խրախճանքին». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն, որ գինու փառատոնին մասնակցությունը տասնապատիկ թանկացել ա, էդ դեռ օկ ա, նույնիսկ օրինաչափ։ Էն, որ ահավոր նեղվածք ա ու երաժշտությունը՝ չափազանց բարձր, էդ էլ հեչ, մյուս տարի գուցե հաշվի առնեն ու փոփոխություններ անեն։ Բայց էն, որ որպես մուտքի տոմս ծառայող բուկլեծիկների վրա հայերեն տեքստ, մի բառ անգամ չկա, էդ արդեն՝ կներեք։ Եթե կազմակերպիչները կարծում են, որ իրենց համար ես՝ հայախոս հայաստանցիս կարևոր չեմ ու իմաստ չունի իմ համար հայերեն մի քանի էջ տպելու վրա մի երկու կոպեկ ավել ծախսել, ուրեմն ես հրաժարվում եմ մասնակցել էդ խրախճանքին»:



Նման նյութեր