Մայիսի 2-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Ա.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Բաղրամյան պողոտայում թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղևորներից մեկի դրամապանակը: Այս մասին տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Գուրգեն Ա.-ն նշված միկրոավտոբուսում գողացել է 23-ամյա քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: