«Թուրքիայի պաշտպանության նախարարը մատ է թափ տվել Ռուսաստանի վրա». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թուրքիայի պաշտպանության նախարարը մատ է թափ տվել Ռուսաստանի վրա». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մատ է թափ տվել Ռուսաստանի վրա: Նա ասել է, որ Ռուսաստանը չի կատարում իր խոստումը և սիրիական Թել Ռիֆաաթ քաղաքից չի հեռացնում YPG-ի ուժերին, ովքեր ոչ միայն ազատ գործուներություն են իրականացնում այդ քաղաքում, այլև կրակում են թուրքական բանակի վրա` ռուսական ռազմական ուժերի հովանու ներքո:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև ԱՄՆ-ին է, այսպես ասած, դասեր տվել: Նա ասել է, որ F-35 կործանիչների կոնսորցիումը Թուրքիային չի խոչընդոտում S-400-ներ ձեռք բերելու համար: Հուլուսի Աքարին շեշտել է, որ չկա մեկ տեղ, մեկ հոդված, որով Թուրքիան պարտավորվում է S-400 ձեռք չբերել, քանի որ F-35-երի կոնսորցիումը թույլ չի տալիս:

Թուրքիայի ՊՆ-ն բավականին կոշտ է արտահայտվել թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հասցեին: Երկուսին էլ, ըստ էության, մեղադրել է խոստումներ և պայմանավորվածություններ չկատարելու, ներքին գործերին և արտաքին քաղաքականությանը խառնվելու մեջ»:



Նման նյութեր