«Ն» տառով եռյակ. 20-ամյա ուսանողուհին Արմավիրից բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ունեցել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ն» տառով եռյակ. 20-ամյա ուսանողուհին Արմավիրից բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ունեցել

20-ամյա Էլվինա Գաբրիելյանը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհին Արմավիրից, եռյակ է ունեցել՝ երկու աղջիկ և մեկ տղա, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով, առանց արտամարմնային բեղմնավորման կամ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների։

Երեխաները ծնվել են ապրիլի 19-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, կեսարյան հատման օգնությամբ։ Ծնվելիս նրանց քաշերը եղել են 1710, 1750 և 1800 գրամ։ Նրանց անուններն արդեն ընտրել են, և բոլորն էլ սկսվում են «Ն» տառով՝ Նարե, Նարեկ և Նարինե։

Հիմա երեխաները դեռևս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են. նրանց վիճակը գնահատում են բավարար, բայց դուրս կգրեն միայն այն բանից հետո, երբ նրանք քաշ կհավաքեն և կամրանան։

Այդ հղիությունը, ինչպես Էլվինան պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, նրա համար անսպասելի էր։ Էլ ավելի մեծ անակնկալ էր այն, որ առաջին իսկ կոնսուլտացիայի ժամանակ հայրենի Արմավիրի մարզում ասացին, որ երեխաները երեքն են։ Քանի որ եռյակով հղիությունը համարվում է բարդ, աղջկան ուղարկեցին Երևան։

Էլվինան ասել է, որ շատ է ուրախացել, երբ իմացել է, որ եռյակ է ունենալու, թեև հասկանում էր, որ չորս երեխա մեծացնելը երիտասարդ ընտանիքի համար հեշտ չի լինելու. Էլվինան նաև ավագ որդի ունի՝ Մանուկը, որը 1 տարեկան 6 ամսական է։

Էլվինան դեռ սովորում է համալսարանում և առաջիկայում հազիվ թե կարողանա աշխատանք գտնել. սկզբում նա պետք է ավարտի համալսարանը և ոտքի կանգնեցնի փոքրիկներին։ Նրա ամուսինը մշտական աշխատանք չունի, և երիտասարդ ընտանիքը ուրախ կլինի ցանկացած օգնության համար, որը նրան կկարողանան ցուցաբերել հայրենակիցները։

med.news.am