«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ հայտնի լրատվական միջոցներից մեկի լրագրող էր զանգել ու հարցնում էր․ «Ասում են՝ Ծառուկյանին մանդատից զրկելու ձեր դիմումը պատվերով է։ Այդպե՞ս է, թե՞ ոչ»։ Ուրեմն լրագրության հետ կապ ունեցող ցանկացածին, ով էս գրառումը կկարդա, էս գլխից ասում եմ՝ կապ չունի թե որ հարցի հետ կապված էս հարցը կտաք, կապ չունի, թե ում էդ հարցը կտաք, հիմա, սրանից 30 կամ 140 տարի առաջ, 10 կամ 95 տարի հետո էդ հարցի պատասխանը մեկն ա՝ «ՈՉ»։ Բայց հետո ուշադիր եղա՝ գրե՞լ ա էդ զանգի մասին, թե՞` չէ։ Պարզվեց, որ չի գրել։ Ես կասկածներ ունեմ, որ նա զանգել էր սենսացիոն «ԱՅՈ» պատասխանի համար:
Միայն էս խնդրի հետ կապված մի քանի ակտուալ հարցերի մասին էլ ասեմ՝ «ինչո՞ւ հենց հիմա», «ինչո՞ւ հենց դուք», «ինչո՞ւ հենց պարոն Ծառուկյանը»։ Սա նմանացնում եմ մի դեպքի, երբ մարդը պատահականորեն դիակ գտնի, հայտնի դրա մասին ու սպանության գործը թողած` մարդիկ քննեն, թե ինչ գործ ուներ գտնողը էդ ժամին, էդ վայրում, իրեն ո՞վ էր ասել էդ դիակը կգտնես ու կխորանան հայտնաբերողի կենսագրության, կապերի մեջ:
Մոտավորապես նույն տրամաբանությամբ էլ քաղաքագետ-վերլուծաբաններն են դատողություններ անում։ Թե բա` սա վերջն ա, այ էս հարցով հաստատ մասոններն են զբաղվում։ Էʹլ ՌԴ-ԱՄՆ հակադրություն տեսան, էʹլ սահմանադրական ճգնաժամ, էʹլ ինչ ասես։ Սահմանադրական ճգնաժամը ամեն նստաշրջանի ԱԺ նիստերի դահլիճի առաջին շարքում նստած գործարար-պատգամավորն էր, որ մի տասնամյակ չէին տեսնում։ Հիմա ասում ենք հանեք, նոր ճգնաժամ են տեսնում»: