«Ամեն օր նորանոր նմանություններ են ի հայտ գալիս ՔՊ-ի ու ՀՀԿ-ի միջև». Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Ամեն օր նորանոր նմանություններ են ի հայտ գալիս ՔՊ-ի ու ՀՀԿ-ի միջև». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ հետաքրքիր է. ՔՊ կարկառունները հանկարծ բոլորը միաժամանակ նկատել են կամ, ավելի ճիշտ, հիշել են, որ բիզնեսն ու քաղաքականությունը պիտի տարանջատվեն:

Ախխխ, խեղճերը դրանից առաջ պատկերացնել անգամ չէին կարող, որ Գագիկ Ծառուկյանը բիզնես ունի:
Այս ամենը 2015 թվի հայտնի իրադարձություններն են հիշեցնում, երբ ամենայն հայոց սերժի «ֆաս» հրամանով ՀՀԿ-ականները հիշեցին, որ մարդը «Վարդանանք» չի կարդացել:

Ամեն օր նորանոր նմանություններ են ի հայտ գալիս ՔՊ-ի ու ՀՀԿ-ի միջև:

Սպասենք, տեսնենք` այս անգամ ով է գալու Ռուսաստանից հաշտության պայմանագիր կնքելու համար, և եթե դա հաջողվի նրան, կտեսնենք նաև, թե ինչպես են ՔՊ կարկառունները նույն միահամուռությամբ հիշելու, որ Ծառուկյանն օլիգարխ չէ, այլ` սեփականատեր:
Թատրոն, թատրոն մինչև վերջ»:



Նման նյութեր