Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Մեյնստրիմին հակառակ մի բան ասեմ։
Բարգավաճ Հայաստանը միակ կուսակցությունն է, որը գիտի, թե ինչ է ուզում, ինչի համար է ուզում և ում շահերն է պաշտպանում։ Այստեղ ամեն ինչ պարզ է, անկախ նրանից, թե այդ շահը մեկ անձին է վերաբերվում, թե՝ քսանհինգ։
Մնացածների պահով այդ հարցերն անպատասխան են, եթե մի կողմ դնենք այն, ուր ուղղակի իշխանություն են ուզում, կամ էլ այն դեմագոգիկ պնդումը, որ Հայաստանի քաղաքացիների շահերն են պաշտպանում։ Վերջինիս դեպքում մեզ ընդամեը մեկ կուսակցություն բավական կլիներ։
Կուսակցություն դառնալու համար պետք է ներկայացնել որոշակի հանրային շերտի շահերը, կամ գոնե պատկերացումները, իսկ խորհրդարանը տարբեր շերտերի շահերի ներկայացուցիչների հանրագումարն է։
Երբ ասում եք, որ ԲՀԿ-ն կուսակցություն չի, ասեք նաև, որ մնացածներն էլ մի… չեն»։