«Հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ». Ալբերտ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոռուպցիոն կառավարման համակարգի գերիները.

Երբ Դավիթ Սանասարյանը համակարգում զբաղեցրեց ՊՎԾ պետի պաշտոնը, որոշեցի որպես վստահելի մարդու` ինքս էլ իմ կողմից նորանշանակ հակակոռուպցիոներին օգնեմ` փորձելով նրան տեղյակ դարձնել պետական համակարգային թալանի` ամենաբարձր մակարդակով լուրջ մշակված մի մեխանիզմի մասին, որի հետ գործի բերումով պատահմամբ առնչվել էի դեռևս Ռ. Քոչարյանի օրոք։
Այդ մեխանիզմն անխափան գործում է առ այսօր` պետական բյուջեից խժռելով միլիարդավոր դրամներ։
Սակայն հանդիպեցի Դավիթի բացարձակ անտարբերությանը իմ ահազանգի հանդեպ։

Դավիթը ոʹչ պատասխանեց իրեն գրածս անձնական նամակին, ոʹչ արձագանքեց իր իսկ էջում իրեն հղումով հիշեցմանը, իր իսկ մեկնաբանության տիրույթում։

Լավ հասկանալով կոռուպցիոն համակարգում իր նիշան գրաված Դավիթի վիճակը, ևս մեկ փաստական օրինակով ամրապնդելով վաղուց արածս եզրահանգումները գործող համակարգում ներգրավված ցանկացած անհատին թելադրվող գործելակերպի մասին` այլևս «չանհանգստացրի» Դավիթին։

Հիմա Դավիթի փոխարեն Նիկոլը նշանակել է նոր, անբասիր անցյալով, նախկինում այս կոռուպցիոն համակարգում ազնիվ աշխատած ու արագ կարիերա արած, իր արդար քրտինքով ու մոտիկ բարեկամների աջակցմամբ աչք զարնող հարստություն կուտակած, նախկին կոռուպցիոն իշխանավորների հետ ոչ մի առնչություն չունեցող, ժողովրդին հաշվետու ու նրա առաջ խիստ պատասխանատու երիտասարդ հակակոռուպցիոների։
Անհամբեր սպասում եմ նոր կոռուպցիոն բացահայտումների, հատկապես` դպրոցների մաքրուհիներին ու գյուղապետարանների պահակներին ու վարորդներին առնչվող։

Հ. Գ. Գնամ պոպկոռն առնեմ, որ հերթական սերիալն սկսելուց պակասություն չանի։

Ոչ մի բնորոշում չակերտներով չէ, որովհետև ես անվերապահ հավատում եմ իմ վարչապետին։
Այլ կարծիք ունեցողները կոռուպցիոն համակարգի մնացուկ չար ու նախանձ մարդիկ են»։



Նման նյութեր