«Մեր շախմատիստների տրամաբանությունը մի տեսակ չեմ հասկանում». Հակոբ Բադալյան
Advertisement 1000 x 90

«Մեր շախմատիստների տրամաբանությունը մի տեսակ չեմ հասկանում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շախմատիստները նամակ են գրել վարչապետին՝ տարակուսելով, որ Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցի տնօրենի մրցույթ ա հայտարարվել: Բանն էն ա, որ Վահանյանն ինքը՝ որ փառք Աստծո ողջ է և ներկայումս իր անունը կրող դպրոցի տնօրենն է, չի կարող առաջադրվել մրցույթում որպես թեկնածու՝ տարիքի պատճառով: Հիմա շախմատիստները ասում են, թե ինչո՞ւ ա մրցույթ հայտարարվել, Վահանյանը թող մնա, նրա փորձը, ամեն մի խոսքը թանկ է շախմատի զարգացման համար: Վահանյանի շախմատային փորձը, վարպետությունն ու հեղինակությունն իսկապես մեծ է, նա մեր լավագույն շախտամտիստներից է, և լավերից է եղել աշխարհում: Բայց ես մեր շախմատիստների տրամաբանությունը մի տեսակ չեմ հասկանում՝ ուզում են, որ Վահաննյանն էդ դպրոցի ցմա՞հ տնօրեն լինի: Եթե ուզում են, թող հենց էդպես էլ ասեն, էս կողմ էն, կողմ չընկնեն: Իսկ եթե ոչ, ապա միթե՞ Վահանյանի ահռելի փորձը նրա դպրոցի տնօրեն լինելու ճանապարհով է միայն հնարավոր փոխանցել պատանիներին»:



Նման նյութեր