Վահագն Մինասյան. «Հակիրճ անդրադարձ մերձիշխանական ԶԼՄ-ների միջոցով երեկ աղմուկ հանած այսպես կոչված «հետազոտությանը»»
Advertisement 1000 x 90

Վահագն Մինասյան. «Հակիրճ անդրադարձ մերձիշխանական ԶԼՄ-ների միջոցով երեկ աղմուկ հանած այսպես կոչված «հետազոտությանը»»

Վահագն Մինասյանի հրապարակումը.«»

Առավել հակիրճ անդրադարձ մերձիշխանական ԶԼՄ-ների միջոցով երեկ աղմուկ հանած այսպես կոչված «հետազոտությանը»՝ միայն փաստերով (սքրինները կցվում են).
1.Հրապարակումը կատարել է Atlantic Council վերլուծական կենտրոնի բլոգներից մեկում, ոչ թե հենց կենտրոնի կայքում:
2.Atlantic Council-ն ինքնին բազմապրոֆիլ կառույց է, որն իր հիմնական գործառույթներին զուգահեռ (կարելի է ասել՝ ձեռքի հետ) ունի նաև բլոգներ, որոնց պարզապես ֆինանսավորում է, այլ ոչ թե կոնտենտ է ստեղծում: Նշված բլոգներն էլ իրենց հերթին վարում են տարբեր հեղինակներ:
3.DFRLab-ը այդ բլոգներից մեկն է, որն իրեն բնորոշում է որպես թվային, օնլայն հետաքննություններ կատարող անձանց իր շուրջը հավաքող/կենտրոնացնող գործիք:
4.Բլոգներում նյութեր կան Հնդկաստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Վրաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների վերաբերյալ, որոնց հեինակները հիմնականում հենց տվյալ ազգի ներկայացուցիչ են (հետաքրքրվողների համար՝ https://medium.com/dfrlab): Մեզ հետաքրքրող նյութի հեղինակը Զարինե Խարազյանն է:
5.Բացառապես հայկական լրատվադաշտում տարածված «հետազոտության» հեղինակ Զարինե Խարազյանի Twitter-ի էջն ունի 189 հետևորդ, ինչը բլոգերի համար մեղմ ասած ծիծաղելի թիվ է:
6.Զարինեն բնակվում է Վաշինգտոնում… Այո, այն նույն Վաշինգտոնում, ուր վերջերս այցելել էր մի բարձրաստիճան պաշտոնյայի կին))) Զարինեն ակտիվ կիսվում է Pink Armenia-ի և այդ ոճի այլ գրառումներով: Շատ «լուրջ» հետազոտող է երևում, շա՛տ:

Այսպիսով կարելի է փաստել, որ նշված բլոգի նյութերը սիրողական մակարդակի հետաքննություններ են, հաճախ ֆանտաստիկայի ժանրից ( հետաքրքրվողների համար՝ https://medium.com/dfrlab): Կարճ ասած, հեշտ փող աշխատելու հարթակ՝ «գռդոն»:

P.S.
Գրառման պատվիրատու՝ Լադիմիր Լադիմիրի
Գրառման ֆինանսավորող՝ Միտրի Նատոլևիչ
Գրառման խմբագիր՝ Պեսկովի բեղեր
#SutNikol



Նման նյութեր