Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ, դնենք ու լյուստրացիա անենք: Բան եմ ասում: Պաշտոնական այցով Իրանում գտնվելու ժամանակ՝ Իսֆահանում մի հրաշք բան եք ասել՝ Հայաստանում չպետք է լինեն օտար պետությունների շահերին ծառայող քաղաքական գործիչներ:
Ստորագրում եմ, շատ սիրելի եղբայր ու հարգելի վարչապետ, բացել տվեք ԿԳԲ արխիվները: Ովքեր սեփական երկրի դեմ ղալաթներ չեն արել, ովքեր այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից չեն հավաքագրվել, օտար մայրաքաղաքներում թղթեր չեն ստորագրել, ում զավակները հատուկ ծառայությունների ու անվտանգության արտերկրյա դպրոցներում սովորելուց հետո «ծառայում եմ ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ՝ …-ին» երդում չեն տվել, չպետք է վախենալու բան ունենան:
2011թ. 6 ամիս ու 6 երկրի փորձ եմ ուսումնասիրել, առանց որևէ աջակցության ու օրենքի նախագիծ պատրաստել, որը չընդունվեց այն ժամանակ:
Միգուցե Հանրային խորհրդի՞ն հանձրարարեք ուսումնասիրել հանրային կարծիքը դրա անհրաժեշտության վերաբերյալ: Կազմակերպություն առ կազմակերպություն անցնենք՝ ստորագրություններ ստանալով, թե ովքեր են կողմ: Դա արդեն տեղով նախալյուստրացիա կլինի, հավատացնում եմ»: