Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան գործակալները հիմա էլ են վխտում ու փորձում կեղծ ինֆորմացիաներով և մանիպուլյացիաներով քաոս սփռել, խափանել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը: Քանի դեռ լուստրացիայի մասին օրենքը չի ընդունվել, էս վիճակը շարունակվելու ա: Արդեն չգիտեմ էլ, որ մեկի դեմ պայքարեմ, էնքան շատ են: Իսկ ԱԱԾ-ն էլ մեր երկրում գործող օտարերկրյա գործակալական ցանցերը բացահայտելու փոխարեն տնտեսական հանցագործությունների հետևից ա ընկել, ինչը ՊԵԿ-ի գործառույթն ա: Մի խոսքով՝ Նիկոլը պիտի անի այդ դժվար քայլը, ընդունի լուստրացիայի մասին օրենքը և բացվեն ԱԱԾ-ի արխիվները, որպեսզի իմանանք՝ ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ»: