Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքում գրել է.
«Շատ բախտավոր աստղի տակ ծնված հեղափոխականներ ունենք։
Մեկին հսկայական գումար են տալիս, բայց ցանկանում են անանուն մնալ։
Մյուսին քեռին ու բարեկամները առավոտից մինչև երեկո դրսերում աշխատում են, որ փող ուղարկեն, իսկ ինքն էլ հայտարարագրի փողերը՝ զուգահեռաբար պայքարելով կոռուպցիայի դեմ։ Սրան զուգահեռ՝ կինն էլ լավ օժիտով է գալիս։
Էն երրորդի ընկերն էլ ավտոմեքենայի բանալիներն է հանձնում իրեն՝ ի համերաշխություն թավշյա ու ոչ բռնի գործընթացների։
Նախորդները դրսում բարեկամ չունեի՞ն, օժիտ բերող կին չունեի՞ն, թե՞ ընկերները թանկարժեք ավտոմեքենա քշելու հնարավորությունից էին զուրկ»։