Հերթը հասավ Հովիկ Աբրահամյանին
Advertisement 1000 x 90

Հերթը հասավ Հովիկ Աբրահամյանին

Ինչպես հայտնի է, «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին աշնանը մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու ու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը շարունակում է ուժի մեջ մնալ:

Նույն ժամանակահատվածում կատարված մեկ այլ ուսումնասիրությունից էլ հայտնի էր դարձել, որ Հովիկ Աբրահամյանի և իր եղբոր ընտանիքներին պատկանող ջերմոցները 15 տարի ջրվել են ապօրինի խողովակներով: Ասում են՝ ջրի կորուստների ծավալներն արդեն հաշվարկվել են, նյութերն ուղարկվել են իրավապահներին:

Ըստ լուրերի՝ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերության՝ օգտագործած ջրի դիմաց չկատարված վճարումները հասնում են մի քանի մլրդ դրամի:

mamul.am