Աղվան Պողոսյան. «Քոչարյանի գործի սարքած կծիկը սկսվում է քանդվել, և ակներև է, որ մոտ ժամանակներում ականատես կլինենք Քոչարյանի արդարացմանը»
Advertisement 1000 x 90

Աղվան Պողոսյան. «Քոչարյանի գործի սարքած կծիկը սկսվում է քանդվել, և ակներև է, որ մոտ ժամանակներում ականատես կլինենք Քոչարյանի արդարացմանը»

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.

«ՍԴ-ն կայացրել է աննախադեպ որոշում։
Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Ավելին, Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը: Այսինքն՝ ստացվում է այնպիսի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումը անհիմն է:

Ըստ երևույթին՝ Քոչարյանի գործի սարքած կծիկը սկսվում է քանդվել, և ակներև է, որ մոտ ժամանակներում ականատես կլինենք Քոչարյանի արդարացմանը»:



Նման նյութեր