«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ ասվում է` բիզնեսը պիտի տարանջատվի քաղաքականությունից, դա միայն Ծառուկյանին չի վերաբերվում։ Պետք է հասկանալ, որ էդ անտեր խորհրդարանը 30 տարվա մեջ պիտի պրոֆեսիոնալ օրենսդիրներ կրթած լիներ, բայց կրթեց պրոֆեսիոնալ կաշառակերների ու արտոնյալ բիզնեսմենների։ Էսօր պետք է դրվի խորհրդարանը բիզնես շահերից ու անձեռնմխելիություն ապահովող հիմնարկից օրենսդիրի վերածելու ծանր քարը։ Բայց այն պիտի դրվի, ու դրա համար նախ պիտի բիզնեսի ներկայացուցիչներն ուղղակի լքեն խորհրդարանը` կապ չունի, թե որ խմբակցությունն են նրանք ներկայացնում` կառավարող ուժի, թե ընդդիմադիր»: