Ռուսլան Բաղդասարյան. «Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը»
Advertisement 1000 x 90

Ռուսլան Բաղդասարյան. «Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը»

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։

Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ,ուղղակի կասեմ մի բան,որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս, իսկ քանի որ,ինչպես ասել եմ,սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։

Ավելի մանրամասն՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո, կանդրադառնամ»:



Նման նյութեր