Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Փաշինյանը հայտարարեց, որ վաղը վարչապետ ընտրվելու կապակցությամբ կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին:
Ես ակնկալում եմ, որ այդ հարյուր փաստը կլինի իր վարաչապետության շրջանի իր և իր թիմի աշխատանքի արդյունք:
Այլապես, եթե այդ փաստերը մեր բոլորիս համախմբան արդյունքում իրականացված հեղափոխության հետևանքներն են լինելու, և ևս մեկ անգամ արձանագրվեն, ապա ի՞նչ կապ ունի դա իր վարչապետության շրջանի և մեկ տարվա հետ:
Ասել կուզեմ հեղափոխությունը մարդկանց կյանքի որակին լավացմանը և բարօրրությանը պետք է ծառայեցվի: Իսկ դրա մասին խոսելը դեռ վաղ է, դեռ արդյունքներ չկան, իսկ մնացյալը էական չէ:
Փաստերը շատ են, կյանքը` մեկը: Մարդիկ ապրել են ուզում, այլ ոչ գոյատևել, իսկ դրա համար պետությունը շատ անելիք ունի»: