«Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին, ընդ որում, առավոտյան և օրվա ընթացքում այդ մասին չգրվեց, ոչինչ չասվեց». Գևորգ Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին, ընդ որում, առավոտյան և օրվա ընթացքում այդ մասին չգրվեց, ոչինչ չասվեց». Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Ոստիկաններն այս գիշեր մարդկային կյանք փրկեցին, ընդ որում, առավոտյան և օրվա ընթացքում այդ մասին չգրվեց, ոչինչ չասվեց՝ դե արտառոց դեպք չէ: ՊՊԾ աշխատակիցները գիշերվա կեսին նկատել էին մեր բնակարանից ոչ հեռու գտնվող ավտոլվացման կայանից դուրս եկող թանձր ծուխը: Րոպեներ անց տեղում էին հրշեջ ծառայությունը և ոստիկանության պատասխանատուները: Ավտոլվացման աշխատակիցը գյուղի տղա է, քնում է հենց աշխատավայրում, տարվել էր քնով և չէր նկատել, որ ջեռուցիչն այրել է վերմակը և մխում է: Դուռը մի քանի րոպե ուշ բացեին, հետևանքները սարսափելի կլինեին, ինչն այդ երիտասարդ ոստիկանների պարագայում բացառվում էր: Երբ արդեն վտանգը հետևում էր, նայում էի տղաներին, որոնք իրենց պահում էին այնպես, կարծես ոչինչ չէր եղել. դե ծառայություն է՝ կատարում են, օգնեցին տղային ուշքի գալ, հրշեջները մի քանի խորհուրդներ տվեցին ու գնացին իրենց գործին: Աստված Ձեզ պահապան, տղեք…»:



Նման նյութեր