«Փաշինյանը բացահայտել է Թավշյա հեղափոխության գինը՝ 200 հազար դոլար». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը բացահայտել է Թավշյա հեղափոխության գինը՝ 200 հազար դոլար». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրել է.
«Փաշինյանը բացահայտել է Թավշյա հեղափոխության գինը՝ 200 հազար դոլարՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաընկերության տնօրեն Իլյա Դորոնովին և բացահայտել է, որ 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համար ծախսել է 200 հազար դոլար…

Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ վարչապետը ռուսաստանյան հեռուստաընկերության միջոցով բոլորիս ուզում է համոզել, որ Թավշյա հեղափոխության արժեքն ընդամենը 200 հազար դոլար է… Վերը նշված թվին ես չեմ հավատում, քանի որ որքան էլ Հայաստանը փոքր երկիր է, միևնույն է այդքան «էժան» գնով հեղափոխություն կազմակերպել հնարավոր չէ…

Ըստ արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների, 2003 թ-ին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու համար ծախսվել է 400-500 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014-2015 թթ-ին Ուկրաինայում «Եվրոմայդան» կազմակերպելու համար ծախսվել է տարբեր աղբյուրների համաձայն 4-5 միլիարդ դոլար…

Մնում է սպասել,թե երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության «սպոնսորների» անունները… Չնայած, կառավարության մեջ ընդգրկված անձանց անցած ճանապարհն ուսումնասիրելիս կարելի է կռահել, թե ովքեր են ներդրում ունեցել Թավշյա հեղափոխության հովանավորման մեջ…

Հ.Գ. Ամեն դեպքում, պարոն վարչապետի կողմից բարձրաձայնած՝ 200 հազար դոլարը բավական փոքր թիվ է…»:



Նման նյութեր