Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Նա կասկածվում է աշխատանքի չհաճախած մերձավորներին աշխատանքի ընդունելու, նրանց աշխատավարձերը՝ 20 միլիոն դրամից ավելի, յուրացնելու մեջ:
Փաստի առթիվ քրգործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածի 1-ին կետով: