«Ինչպես ասում էր Հենրի Ադամսը՝ «Իշխանության եկած ընկերը կորած ընկեր է»». Նարինե Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Ինչպես ասում էր Հենրի Ադամսը՝ «Իշխանության եկած ընկերը կորած ընկեր է»». Նարինե Մկրտչյան

Մամուլի Ազգային Ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իր վարչապետության մեկ տարին պետք է ամփոփեր Մամուլի ազգային ակումբում: 2018թ. մարտի 30-ին, քայլարշավը սկսելուց առաջ, նա այստեղ հյուրընկալվեց՝ հանդիպելով լրագրողների հետ:

Հանդիպումը սուր էր, և իմ տպավորությամբ, Նիկոլը մեր մոտից հեռացավ մասամբ նյարդայանցած, քանի որ հարցադրումները վերաբերում էին նաև նրա «քաղաքական մեղքերին»՝ 2015թ. Սահմանադրության հանրաքվեն «արհեստական օրակարգ» համարելուն և դրա դեմ պայքարին չմասնակցելուն, 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները ճանաչելուն և այլն: Մեզ մոտ մթնոլորտը պաշտոնական չէ, և թե՛ մենք, թե՛ մյուս լրագրողները հարցեր տալիս չենք կաշականդվում:

Առավել ևս՝ Մամուլի ազգային ակումբը որևէ մեկի մեծարումը կազմակերպելու համար չի հրավիրում նրան, այլ ազատ և առարկայական հանդիպման է հրավիրում:

Մեր տարածքը բոլոր լրագրողներին, իհարկե, չի տեղավորի, բայց մասնագիտական մոտեցումն ու հարցադրումները, ոչ պաշտոնական և ազատ մթնոլորտը երաշխավորված են; Եվ եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են մեզ մոտ գալ, ապա միայն այն պատճառով, որ գիտեն, որ Մամուլի ազգային ակումբը անկախ և ինքնուրույն կառույց է: Հենց սա էլ անհանսգտացնում է նրանց:

Այնպես որ, Նիկոլ ջան, մասնագիտական, մարդկային և ընկերական առումով դու մեզ մոտ պետք է վաղը հյուրընկավելիր: Բայց, ինչպես ասում էր Հենրի Ադամսը, «Իշխանության եկած ընկերը կորած ընկեր է»: Շատ բաներ կարելի է Նիկոլին երեսով տալ, բայց այսօրվա ու վաղվա համար այսքանը բավական է:

Տարբեր տարիների այս լուսանկարներն այլևս պատմական են ոչ միայն Մամուլի ազգային ակումբի, այլև՝ Նիկոլի համար»:



Նման նյութեր