
ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կուրսային, դիպլոմային և նմանատիպ այլ աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Մայիսի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթն ընդունվեց միաձայն: