Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն տարի այս օրերին Ադրբեջանը փորձում է աշխարհի վրա ազդել ու ներկայացնել Շուշիի ազատագրումը այնպես ինչպես իրենց է ձեռք տալիս։ Անունը դնում են օկուպացիա, հետո ներկայացնում են տարբեր տեսանյութեր և նկարներ, թե ինչպես է եղել Շուշին մինչ պատերազմը և ինչպես էր այն ազատագրումից հետո։
Պատերազմի ժամանակ մեղր ու կարագ չեն բաժանում, քաղաքները, շենք ու շինությունները ևս իրենց վրա զգում են հրանոթների, զենք ու զինամթերքների ազդեցությունը ու նորմալ է , որ նախքան պատերազմը ու դրանից հետո նույն տարածքը որոշակի ժամանակ կարող է տարբերվել։
Սակայն սրանք աշխարհին չեն ներկայացնում այն հրեշավոր քայլերը, որոնք իրենք են իրականացրել, այսպես կոչված հրադադարից, տարիներ անց, երբ ջարդում էին հայկական խաչքարերը, ավիրում էին ցանկացած քար, որը հայկական հետք կունանա ու դա անում էին այն ժամանակ, երբ պատերազմը որպես այդպիսին դադարել էր, բայց իրենք շարունակում էին կռվել մեր քարերի, տների ու խաչքարերի հետ»։