«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ։
Ստորև կցում եմ այն, բոլորդ կարող եք ծանոթանալ։
Լիահույս եմ, որ ԱԱԾ աշխատակիցները կդրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և մեզ բոլորիս կրկին անգամ կապացուցեն միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության գործելու իրենց կոչմանը հավատարիմ լինելու անշեղելի փաստը։
Հիշում եք, որ 01.04.2019 թ-ին «Գարդասիլ-4» պատվաստանյութի առնչությամբ հաղորդում եմ ներկայացրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետին։ Անցել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, սակայն չեմ ստացել որևէ պատասխան։ Հաշվի առնելով այդ կառույցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները` ավելի համբերատար կլինեմ, սակայն հորդորում եմ պատասխանատու անձանց առավելագույնս հավատարիմ մնալ օրենքի պահանջներին։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2019 թվականի մայիսի 6-ին նույն հարցով համալրված հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ հաղորդման բովանդակությունը կներկայացնեմ շուտով»։