Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «Volkswagen Caddy» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով մահացել են Ղ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.): Տուժածներ Մ.Հ.-ն (ծնված 2016 թ.), Ղ.Ս.-ն (ծնված 1987 թ.), Ա.Մ.-ն (ծնված 1988 թ.), Մ.Գ.-ն (ծնված 1978 թ.), Վ.Ա.-ն (ծնված 1963 թ.), Զ.Ա.-ն (ծնված 1987 թ.) և Մ.Ս.-ն (ծնված 1983 թ.) հոպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Մ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: