Մայիսյան եռատոնի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց ներկաներին մեծ հաղթանակների օրվա առթիվ:
«Այսօր շատ մեծ ու կարևոր օր է: Սա մեծ պատմությունն է մեր հայ ժողովրդի, ով հսկայական ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում: Շատ հպարտ եմ, որ այն ազգի ներկայացուցիչն եմ, որն այսքան հաղթանակներ է ունեցել»,- ասաց քաղաքապետը:
Նա կարևորեց նաև Արցախյան պատերազմում հաղթանակը՝ նշելով, որ սա ապացույցն է նրա, որ հայ ազգն անպարտելի է: