NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։
NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային միության հերոս Սերգեյ Անդրեյի (Մամբրեյի) Օհանովը ծնվել է 1921 թվականի փետրվարի 23-ին Թբիլիսիում:
Լեյտենանտ, Հարավային ճակատի 56-րդ բանակի 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ հրաձգային զորագնդի 76 մմ թնդանոթի մարտկոցի հրամանատար:
1941 թվականի նոյեմբերի 17-18-ը Օհանովի մարտկոցի 24 մարտիկները Ռոստովի մարզի Բոլշիե Սալի գյուղի մոտ՝ Բերբեր Օբա բլրին հակառակորդի 50 տանկերի հետ անհավասար մարտում հետ են մղել նրանց հարձակումը՝ ոչնչացնելով մոտ 30 տանկ:
Զոհվել է 1941 թվականի նոյեմբերի 18-ին, մարտի ժամանակ: Թաղված է Բոլշիե Սալի գյուղում: Հետմահու պարգեւատրվել է ԽՍՀՄ հերոսի կոչումով: