
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով մեծ քննարկումների առիթ տված ծաղկեպսակին:
Նշենք, որ համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրեւ ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկարը՝ լատինատառ ոչ գրագետ գրությամբ:
«ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից եւ հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ներկայիս ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։
Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, եւ նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։
Շնորհավոր մայիսի 9»,- ասում են ՈՒԽ-ից: