
Կատարյալ ստորություն է տարբեր ուսխորհուրդների կամ համալսարանների հետ նման կերպ հաշիվներ մաքրելու համար այս տոներն օգտագործելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Եռաբլուր պանթեոն լատինատառ հայերենով գրությամբ ուղարկված ծաղկեպսակ ուղարկելուն: «Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր դա արել են, պարզապես դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ առհասարակ այս տոները, նվիրական օրերը ընդհանրապես չփորձեն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Եռաբլուրում հայտնվել էր Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից ծաղկեպսակ՝ լատինատառ հայերեն գրառմամբ: Ավելի ուշ նույն համալսարանի ուսանողները հերքել էին իրենց առնչությունը ծաղկեպսակի հետ: