«Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն հպարտանում են». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն հպարտանում են». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքում գրել է.

«Չկարողացա ամբողջությամբ նայել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Առաջին իսկ փաստից հետո զարմացա ու զայրացա․ «Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով», ։
Սա նշանակում է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը վատ են աշխատել, բյուջեն սխալ են հաշվել։
Սա նշանակում է, որ 62 մլրդ․ դրամի աշխատավարձ ու թոշակ չի բարձրացվել։
Սա նշանակում է, որ 62 մլրդ․ դրամ չի մտնի տնտեսության մեջ, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կեռապատկվեր-կքառապատկվեր, այսինքն սա նշանակում է կորցրած շուրջ 200 մլրդ․ դրամ։
Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն հպարտանում են»։



Նման նյութեր