«Նախագահի գործը չէ գործադիրին գնահատական տալը». Արմեն Սարգսյան. aravot.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նախագահի գործը չէ գործադիրին գնահատական տալը». Արմեն Սարգսյան. aravot.am

«Եթե գնայի Արցախ, ասելու էիք՝ բա ինչո՞ւ Երևանում չես»,- հարցին՝ ինչո՞ւ Արցախում չէ Երևանում՝ «Անմահ գունդը» խորագրով քայլերթին պատասխանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 4-րդ տարին անընդմեջ անցկացվող քայլերթը կազմակերպեց «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Քայլերթը մեկնարկեց Արամ Խաչատրյանի արձանի մոտից,  այնուհետև ընթացավ Մաշտոցի պողոտայով, քայլերթի մասնակիցները հետո թեքվեցին Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակից թեքվեցին Վազգեն Սարգսյան փողոց ու մուտք գործեցին Կիրովի անվան այգի, որտեղ Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ դրեցին ծաղիկներ ու լուսանկարներ:

Քայլերթին մասնակցեցին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնց հարազատները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին:

 

Այնուհետև նախագահը Մաշտոցի պողոտայում լքեց քայլերթի մասնակիցներին և այցելեց 99-ամյա վետերանի: Լրագրողների հարցին՝ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, թե Արմեն Սարգսյանն այս կամ այն քաղաքական ուժի հետ բանակցությունների մեջ է, նախագահն այսպես պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս անընդհատ տեղեկությունների չհավատալ: Գիտեք, դուք էլ հակառակն ասեք»:

aravot.am



Նման նյութեր