
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուշիի գրավման տարեդարձի կապակցությամբ, շնորհավորելով ՖԲ-ի իմ ընկերներին, ուզում եմ նշել, որ դա մեծ իրադարձություն էր ոչ միայն պատմական և ռազմավարական առումով՝ որպես հայկական անառիկ բերդի վերադարձ, այլև առաջին քայլը եղավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացելու կարևորագույն խնդրի լուծման հարցերում և հոգեբանորեն դրական մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի վրա, և բացասական մեծ ազդեցություն՝ ադրբեջանցիների վրա: Հոգեբանական երկրորդ քայլը եղավ Աղդամի գրավումը, որը մշտապես Արցախի բկին էր կանգնած»: